9.07.2025
Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. Արման Թաթոյան
prev Նախորդ նորություն

Ինչ փոփոխություններ են նախատեսված ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրել է, ինչ փոփոխություններ են նախատեսել իշխանությունները «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում: Մշակված օրինագիծը կքննարկվի մայիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստին։


«Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով․


1․ Ընդլայնվում է պաշտոնատար անձանց շրջանակը, ում նկատմամբ կարող է սկսվել ուսումնասիրություն այս օրենքի շրջանակներում,


2. Սահմանվում են ուսումնասիրության աշխատանքների համար առավել ողջամիտ ժամկետներ,


3. Թույլատրվում է իրավասու մարմնին ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնել այլ անձի նկատմամբ ուսումնասիրություն,


4. Սահմանվում է բռնագանձման ենթակա գույքի շուկայական արժեքի որոշման ճկուն մեխանիզմ»։


 


 


 

Կալանավորվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները