Իրանը սատարում է մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդման համար 3 + 3 տարածաշրջանային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին: «Հարավային Կովկասի երեք պետությունները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) + երեք հարևանները (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) կարող են համագործակցել ի շահ տարածաշրջանի», - գրել է նա: