Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.5%. ԱՎԾ
Հայաստանի Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է սպառողական գների փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունվար-հունիս ամիսներին:
Նշվում է, որ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունիսը 2020թ. հունիսի նկատմամբ) կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.8% գնանկում:
2021թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդտարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% հավելաճ):Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.1-0.5%-ով, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է քաղաք Արտաշատում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.9%-ով:2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.8% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 2.4% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի և մրգի՝ 13.8% և 5.6% գնանկումները:Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 17.5%գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 13.8% գնանկում:
2021թ. հունիսին մայիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումըկազմել է 10.2%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35 % տեսակարարկշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը0.9 տոկոսային կետով:Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է10.4% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 2.3% գնանկում: Ձվի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսիհամեմատ աճել է 41.4%-ով, իսկ 2021թ. մայիսի համեմատ գրանցվել է 8.1% գնանկում:Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է43.2% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.0% գնանկում:Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է20.2%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 4.8% գնաճ (<<Իշխան>> ձկնատեսակի միջին գնաճը 2021թ. հունիսին2020թ. հունիսի համեմատ աճել է 23.5%-ով, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 5.5%-ով):2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.6%, իսկ 2021թ.մայիսի համեմատ՝ 1.2% գնաճ: Խոզի մսի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 25.0%-ով,իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 6.0%-ով:Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է36.5%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.1% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ.հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 87.3%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.0%):Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հունիսին2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.8%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 0.4% գնաճ: Ալկոհոլայինխմիչքի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 8.7%, 2021թ. մայիսի համեմատ՝0.3%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.0% և 0.7%:2021թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2% գնաճ: