20.04.2025
Ոստիկանությունը բերման է ենթարկել 286 ընդդիմադիր ակտիվիստի
prev Նախորդ նորություն

Դադարեցնում ենք ակցիաներն ու հանդիպում երեկոյան. Սաղաթելյան

"Դիմադրության" շարժման համակարգող, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը Facebook-ի իր էջում գրել է․


«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք, փաստել ենք ժողովուրդն է իրադրության տերը, 11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները, 19:00- ին հանրահավաք»,- գրել է Սաղաթելյանը։


Երեքշաբթի օրը Հայաստանի ոստիկանությունը քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 286 ակտիվիստի, ովքեր փակել են փողոցները՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:


Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։


Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։


 


 


 

Երևանում այս պահին փակ փողոցներ և տրանսպորտային հանգույցներ չկան. Ոստիկանություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար