Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին Նորվեգիայի Թա­գավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:


Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.


«Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Նորվեգիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության բոլոր բնագավառներում։


Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ արդյունավետ գործակցությունը կշարունակի խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»։


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...