7.12.2024
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը արդեն գտնվում են ոստիկանության բաժանմունքներում
prev Նախորդ նորություն

Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանի ձեռքը. պատգամավոր

Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:


Այս մասին հայտնում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

"Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան - Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մնացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը:

Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում",- գրել է պատգամավորը:


Ավելի վաղ փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը: