25.11.2024
Երևանյան լիճը մաքրվում է 50 տարվա աղբից
prev Նախորդ նորություն

Ավստրիայում կայացել է Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով

Մայիսի 11-14 –ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն դոկտ. Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության հովանու ներքո, կազմակերպել է Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի շրջանակներում մայիսի 11–ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում բացվեց «Մշակույթը հակամարտության մեջ, Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Արցախի հոգևոր-մշակութային ժառանգություն» (անգլերեն) գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ներկա էր Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Ներկաներին ողջույնի խոսք հղեց Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով ներկայացրեց Արցախի հայկական ժառանգության պատմությունը և Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջաններում մնացած հայկական պատմական, հոգևոր–մշակությաին հուշարձանների կարգավիճակը։
Զեկույցներով ելույթ ունեցան նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Մայիսի 13-14–ը Վիեննայի թանգարանում (Weltmuseum Wien) կմեկնարկի Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովը։