30.07.2025
Հայաստանում առաջին եռամսյակում ամենաարագն աճել է ծառայությունների ոլորտը՝ 22.2%-ով
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին

Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովը։


Այդ մասին այսօր, մայիսի 12-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ, Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովը։ Դա կլինի և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։


Ինչպես և ակնկալում ենք, այս միջոցառման արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ-ում ներկայումս նախագահող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկատվություն կտրամադրեն լրագրողներին»,- լրագրողներին ասաց Պեսկովը։

ՄԹ դեսպանն ընդգծել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար