Իսրայելի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ են ներկայացրել: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Նշենք, որ սա առաջին փորձը չէ: Նախկինում ևս նմանօրինակ օրինագծեր են ներկայացվել այն հիմնավորմամբ, որ «չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Սակայն մինչ օրս այդ նախաձեռնությունները հաջողությամբ չեն պսակվել: