19.04.2025
Դուշանբեում նախատեսվում է ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Սոնա Մնացականյանի հարազատները հետևողականորեն արդարադատություն են փնտրելու. փաստաբան

ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից ս/թ ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու եմ տուժողի իրավահաջորդ հանդիսացող նրա հոր՝ Մնացական Մնացականյանի օրինական շահերը։ Այդ մասին գրել է փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը:


"Այսօր վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վարորդը դարձյալ ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։


Տուժող կողմը հետևողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի, անօգնական վիճակում թողնելու հանգամանքների բացահայտմանը, այդպիսով նաև նրա մահվան համար մեղավոր բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությանը հասնելու ուղղությամբ",  - ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

ԱԺ-ն արգելափակելուն օրեր են մնացել. Տիգրան Ուրիխանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար