25.11.2024
Դուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները
prev Նախորդ նորություն

Սպասվում է Պուտինի այցը Հայաստան

 Հայաստանն ակնկալում է, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ​​այց կկատարի հանրապետություն, մանրամասներ են մշակվում՝ ներառյալ ստույգ ժամկետները։


Այս մասին հինգշաբթի հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական ​​այցի կազմակերպման հարցն է, ըմբռնում կա, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր։ Իհարկե, մենք դեռ կպայմանավորվենք ժամկետների շուրջ»,- ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։