23.11.2024
Մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ
prev Նախորդ նորություն

Զարեհ Սինանյանը Սիրիայում և Լիբանանում քննարկել է հայրենադարձության հարցեր

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գնտվում էր Սիրիայում և Լիբանանում:


Սիրիայում Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Դամասկոսում և Հալեպում:

Հայ համայնքի հետ հանդիպումներին ներկա են եղել համայնքային ակտիվ անդամներ, Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների առաջնորդները, ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ կուսակցությունների, Ջինիշյան և Կարագյոզյան հիմնադրամների, ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Հայ կաթողիկե միության, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Սիրիայի խորհրդարանի Հայաստան-Սիրիա պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանի, Սիրիայի խորհրդարանի  պատգամավոր Նորա Արիսյանի, Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ:


Հանդիպումների և այցերի ընթացքում ներկայացվել են գրասենյակի  ծրագրերը և նախաձեռնությունները, այնուհետ Զարեհ Սինանյանը  և Արցախի  խնդիրներին,  հայրենադարձությանը,  հայապահպանությանն առնչվող հարցերի: 

Լիբանանյան մեկօրյա այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Տանն Կիլիկիոյ Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ և Հայկազյան համալսարանի նախագահ քննարկվել են Հայաստան-սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր և ծրագրեր։