ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցադրում է հնչեցնում՝ ազգային արժանապատվությու՞ն, իսկ ի՞նչ է դա:«Շուշիի հռչակագիրը թուրք-ադրբեջանական տանդեմն է ընդդեմ Հայաստանի և Արցախի:Շուշիում ստորագրած հռչակագրով մարտահրավեր է նետվել Արցախի գոյությանը։ Այսօր ՔՊ պատգամավորները, քվեարկելով ձեռնպահ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ԱԺ հայտարարության տեքստին, ըստ էության, միացան «Շուշիի հռչակագրին» ու դեմ քվեարկեցին Արցախի գոյությանը: ՔՊ-ականներն ընդունեցին թուրք-ադրբեջանական նախապայմանները կեղծ «խաղաղության» քողի տակ»,- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում: