19.04.2025
Պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու, արցախցու՝ հայրենիքում ապրելու գրավականը. նախագահ
prev Նախորդ նորություն

Չպետք է կանգ առնենք արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում. Թաթոյան

Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Հենց այս ամենի երաշխավորման համար էլ 31 տարի առաջ այս օրը հռչակվեց Արցախի անկախությունը։ Այս մասին իր շնորհավորական ուղերձում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

"Ես մշտապես փաստերով ապացուցել եմ, որ Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի նկատմամբ վարել և հիմա էլ շարունակում է իրական ցեղասպան քաղաքականություն, որը դրսևորվում է պետական բարձր մակարդակով հովանավորվող ատելությամբ, ինստիտուցիոնալ թշնամանքով, խրախուսվող ու անպատիժ հանցանքներով, որոնք ուղղված են նաև ողջ աշխարհի հայության դեմ: Սա հենց պահանջում է Ադրբեջանից անկախ պետականության առկայություն` որպես Արցախի բնիկ ժողովրդի` հայերի պաշտպանության երաշխիք:

Հանուն մեր հերոսների արյան, վաղվա պաշտպանված օրվա, մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում։

Մենք պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։

Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա":


 

ՀՀ-ն հանձառու է Արցախի բնակչության՝ իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար