Հոկտեմբերի 5-ին ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Ալեքսանդր Յակովենկոն հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ռեկտորը Սիմոնյանին մանրամասն տեղեկացրեց Ակադեմիայի գործունեության նոր ուղղությունների մասին: Նշել է, որ Մոսկվայում Հայաստանից մի խումբ դիվանագետների են սպասում այս տարվա նոյեմբերին: Կողմերը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման եւ տարածաշրջանային իրավիճակը: Ալեն Սիմոնյանը Ակադեմիայի ունկնդիրների առջև հանդես եկավ «Հայաստանն այսօրը և վաղը» թեմայով և պատասխանեց բազմաթիվ հարցերի: