24.11.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է IBM ընկերության փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին
prev Նախորդ նորություն

Երևանի նախկին փոխքաղաքապետն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը` կնոջ` Արմինե Գրիգորյանի հետ հրավիրվել է գլխավոր դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կատարված ուսումնասիրության շրջանակում։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում հրապարակված ծանուցագրից։


«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,– ասված է ծանուցման մեջ:


Նիկոյանն ու կինը դատախազություն են հրավիրվել նախնական սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին։ Իսկ այդ օրն ու ժամին ներկայանալու անհնարինության դեպքում նրանք պետք է կապ հաստատեն դատախազության հետ այցի օրն ու ժամը համաձայնեցնելու համար։