21.04.2025
Զինծառայող Արման Սարգսյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հայաստանը և ԵԱՏՄ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն. Բակիտժան Սագինտաև

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւի գլխավորած պատվիրակությանը:


Նախարար Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջեւ համագործակցության ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:


Բակիտժան Սագինտաեւն իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ ԵԱՏՄ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր եւ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է IBM ընկերության փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան