Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով ու Գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովների նիստերը: ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, ով ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: ԱԺ պատգամավոր Ելենա Կիրակոսյանն էլ ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Հանձնաժողովների նիստերում քննարկվել են մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը: Խորհրդարանականները մտքեր են փոխանակել մշակվող նախագծերի վերաբերյալ, որոնք կներկայացվեն ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների հաջորդ նիստերի ընթացքում: