Նոյեմբերի 15-16-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ «Այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը։ Հանդիպումներ կանցկացվեն նաեւ Եվրամիության գործընկերների հետ», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: