ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալությունը շոու կազմակերպելու փորձ է որակում։ Նա համոզված է, որ դա արվում է, քանի որ իշխանություններին պետք է շեղել հանրությանը. «Ե՛վ Դավիթ Տոնոյանը , ե՛ւ այլ բարձրաստիճան զինվորականներ, եթե ծանուցում ստանային, ապա հանգիստ կգնային ԱԱԾ։ Ավելորդ խուզարկություններ, ավելորդ հռետորաբանություն՝ շոու կազմակերպելու փորձ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա նաև ընդգծեց, որ բանակի նկատմամբ հռետորաբանությունը իշխանության համար գործիք է դառել, ինչը չափազանց ձեռնտու է մեր երկրի թշնամիներին: