29.03.2024
Ջաբրայիլի և Հադրութի տարածքներում հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղանձի մարմին
04.01.2021
Ջաբրայիլի և Հադրութի տարածքներում հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղանձի մարմին

Հունվարի 3-ին Ջաբրայիլի և Հադրութի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի խոսքով, զինծառայողների մարմինները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում և Կարմրակուճ-Հադրութ հատվածում։ Ինչ վերաբերում է քաղաքացիական անձին, ապա խոսքը տարեց տղամարդու մասին է: Նրա մարմինը ևս հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից, բայց դեռ պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորում է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։  Թադևոսյանը տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութ, Մեխակավան և Կարմրակուճ հատվածներում։ Առ այսօր հայտնաբերվել է 1175 մարմին։  

Նորություններ գործընկերներից