23.11.2024
Սամվել Բաբայանն անդրադարձել է պատերազմի օրերին Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ լուրերին
prev Նախորդ նորություն

Արցախի պահեստազորի սպաների միությունը վրդովված է Միքայել Արզումանյանի կալանավորմամբ

Արցախի պահեստազորի սպաների միությունը խորին վրդովմունք է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին կալանավորելու կապակցությամբ։ Այս մասին ասված է միության Facebook- յան էջում:


«Հայտնի է, որ Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատվածում է Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը ստանձնել բանակի հրամանատարի պաշտոնը, քանզի նա պատասխանատու զորահրամանատարներից էր։


Հաշվի առնելով նրա ունեցած փորձը և կյանքի լավագույն տարիների ներդրումը Արցախի բանակաշինության մեջ, մենք պահեստազորի սպաներս կոչ ենք անում վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն»,- ասված է հայտարարության մեջ։