22.11.2024
Իշխանությունը հասարակությունը բաժանում է «առաջին» և «երկրորդ» սորտի քաղաքացիների. Չալաբյան
prev Նախորդ նորություն

Հայկ Մարությանը բոլոր հարցերի պատասխանները կտա սեպտեմբերի 19-ին և 20-ին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը։ Այդ մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։


Հրապարակված տեսահոլովակում նա խոստանում է բոլոր հարցերի պատասխանները տալ սեպտեմբերի 19-ին և 20-ին, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։


Մարությանի մոնո-ներկայացումը կոչվում է «Քաղաքապետը»։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ դրանում Մարությանը հրապարակելու է նաև Փաշինյանի հետ տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրություններ։


VERELQ-ին հաջողվեց ճշտել, որ տոմսերը վաճառվելու են 4 000 - 20 000 դրամով, սակայն վաճառքը դեռ չի մեկնարկել: