Ջալալ Հարությունյանն անմեղ է. պաշտպան
Փաստաբան Արսեն Սարդարյանը հայտնում է, որ ստանձնել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությունը։
«Ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները Ջալալ Հարությունյանի պես հայրենասեր, հմուտ և զգոն հրամանատարի մեղադրանք են առաջադրել, իբր իր պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար:
Ջալալ Հարությունյանը մեր հայրենիքը պաշտպանելու համար ջանք և առողջություն չի խնայել, արել է հնարավորը և նույնիսկ անհնարինը: Պատահական չէ, որ մեր թշնամին բարձրաստիճան հրամանատարությունից հենց նրան է թիրախ ընտրել, և միայն հրաշքով՝ լրջագույն վիրահատությունների միջոցով է հնարավոր եղել Ջալալ Հարությունյանին կրկին ոտքի կանգնեցնել:
Այն, որ Ջալալ Հարությունյանն անմեղ է, իմ խորին համոզմամբ, վաղ թե ուշ կարձանագրվի, սակայն տհաճ զգացողությունը, որ մենք նույնիսկ մեր ամենաազնիվ հերոսներին ենք պախարակում, կմնա…», - գրել է Սարդարյանը։
Հիշեցնենք, Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: