25.11.2024
Արամ Ա. կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ
prev Նախորդ նորություն

Դանակահարություն Փարաքարի գիշերային ակումբի բակում

Սեպտեմբերի 6-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբի մոտ։


Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, գիշերային ակումբի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Մ.-ի եւ Երեւանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Ս.-ի եւ 47-ամյա Միհրան Ք.-ի միջեւ, որի ժամանակ Արսեն Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս:


Վիրավորները տեղափոխվել են Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն` Արթուր Ս.-ն` «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով, իսկ Միհրան Ք.-ն` «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։