11.11.2025
Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում. ԱԻՆ
20.09.2022
Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում. ԱԻՆ

Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն էլ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը. "Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում: Բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացվում է համայնքների ղեկավարության կողմից: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում է Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ: Իմ և փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականներով ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խմբերը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն: Լուսանկարում են տարածքը, վիճակի մասին տեղեկացնում վերադասին, նրանք էլ, իրենց հերթին, իրավիճակը ներկայացնում են ՏԻՄ-երին, առկա թերությունները վերացնելու համար:Որպես պատսպարան ծառայում են նաև մետրոպոլիտենի կայարանները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը:Բնակչության իրազեկումը տեղի է ունենում ՏԻՄ-երի կողմից: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվում են թեմատիկ վարժանքներ":