27.11.2024
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊԲ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ ողջունում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տեղեկությանը, որ Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ պատրաստվում է ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Պատելը նշել է, որ հանդիպման հստակ ժամկետներ հայտնել չի կարող, սակայն ակնկալում են, որ Վաշինգտոնում մինչև այս ամսվա վերջ բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացվի:


«Կողմերը ձգտում են Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցել: Բազմիցս կրկնել ենք՝ երկխոսությունն առկա խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է: Միացյալ Նահանգները ողջունում է առաջնորդների՝ վերջերս կայացած հանդիպումը, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են տարբեր հարթակներում»,- նշել է Պատելը։