26.11.2024
ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծվել է միջգերատեսչական խումբ
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործերը հսկող դատախազներն ազատման դիմում են գրել

Factor.am-ի տեղեկություններով պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը հսկող դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, որը Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում, և Պետրոս Պետրոսյանը, որը Կոտայքի մարզի դատախազն էր։ Վերջիններս այդ պաշտոններին էին նշանակվել նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք, և, ըստ մեր աղբյուրի, գործող Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրանց յուրային չի համարում։


Վարդապետյանը Պետրոս Պետրոսյանին երեկ պաշտոնից ազատել և ավելի ցածր՝ վարչության պետի տեղակալի պաշտոնի է նշանակել, ինչը վրդովեցրել Պետրոսյանին, և նա ազատման դիմում գրել։ Հենց այս հանգամանքով պայմանավորված ազատման դիմում է գրել նաև Բաղդասարյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի Պետրոսյանի հետ։ Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը։


Պատճառներն այս պահին մեզ հայտնի չեն։ Այս տեղեկությունները փորձեցինք հստակեցնել նաև Գլխավոր դատախազությունից։


Լրատվության բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ազատման դիմումներն ինքը չի տեսել, տեղյակ չէ. «Պաշտոնապես կհրապարակենք»,- նշեց նա։ Շուրջ 10 տարի է, ինչ Գևորգ Բաղդասարյանը դատախազական համակարգում էր, իսկ 2020 թվականից զբաղեցնում էր Գլխավոր դատախազի տեղեկալի պաշտոնը։ Մինչ այդ եղել է Երևանի քաղաքի դատախազը։ Պետրոս Պետրոսյանը ևս Կոտայքի մարզի դատախազ էր նշանակվել 2020 թվականին։