ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը: Կոչ եմ անում շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության», - գրել է Բլինքենը։