29.09.2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
20.12.2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան

Ս. թ. դեկտեմբերի 22-24-ը տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ և քննարկելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։ Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրան հաստատման կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների իրականացման և Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի նախագիծը: Սպասվում է նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: