Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հրաժարվեց հայտարարել, որ իշխանություններն Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում, որպեսզի նման հայտարարությամբ փաստի առաջ չդնեն հայկական կողմից բանակցողներին և ողջ բանակցային գործընթացը։ «Սա չեմ կարող ասել, քանի որ բանակցային գործընթացն ընթանում է, այս հայտարարությամբ ես փաստի առաջ կկանգնեցնեմ թե՛ հայկական կողմից բանակցողներին, թե՛ ողջ բանակցային գործընթացը»,- խորհրդարանում ճեպազրույցում պատասխանեց նա համապատասխան հարցին։