21.04.2025
«Ֆրանսիական ինտերիեր. նրբաճաշակության դարաշրջան» ցուցահանդեսը՝ Հայաստանի պատկերասրահում
prev Նախորդ նորություն

Նախագահն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Ստեփանյանին և կազմակերպության մարզիչներին ու մարզիկներին:


Կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանում «Special Olympics» մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների համար աշխարհի ամենամեծ սպորտային կազմակերպության ներկայացուցիչը:


Կազմակերպության առաքելությունը մտավոր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար օլիմպիական մարզաձևերում շուրջտարյա մարզումների և մրցումների անցկացումն ու հասարակության մեջ ինտեգրումն է:


2019թ-ին Դուբայում անցկացված ամառային օլիմպիական խաղերին «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի երկու մարզիկներ արժանացել են ոսկե մեդալի՝ լող և աթլետիկա մարզաձևերում:


«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն 4 մարզիկով մասնակցելու է ՝ հունիսի 17-25-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «Բեռլինի հատուկ օլիմպիադաների ամառային օլիմպիական խաղեր»-ին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտում ներառականության սկզբունքների կիրառման առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:


Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել կազմակերպության կարևոր գործունեությանը:

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լոնդոնի քաղաքապետի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար