27.09.2023
Ինչո՞ւ առայժմ Արսեն Թորոսյանին «ձեռք չեն տալիս». ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պետք է մի կողմ դնել պատրանքները և անզուգաչափ հարվածներ հասցնել թշնամուն. Ոսկանյան

Որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ Բաքվի բարբարոսսկան վարչախումբը Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում լրջագույն ուշադրություն է դարձնում տեղանունների «խնդրին»։ Այս մասին իր Տելեգրամյան ալիքում գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը։


Այդ «տեղանվանական պատերազմը» միտված է կասկածի տակ դնելու մեր պետության և ազգի կողմից մեր իսկ հայրենիքի անխտիր ողջ տարածքն ինքնիշխանորեն տնօրինելու պատմական և քաղաքական լեգիտիմությունը՝ այդպիսով դուռ բացելով բոլորովին անհայտ և հորինովի «Արևմտյան Ադրբեջանի» քողի ներքո Հայաստանի նկատմամբ բարբարոսսկան ծավալապաշտությունը «հիմնավորելու» համար։


Ամենաակնառու օրինակներից մեկը Բաքվի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկի անդրադարձն է նվաստիս՝ ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկին։ Դրանում թարգմանաբար ներկայացնելով այդ գրառման բովանդակությունը, անխտիր աղճատվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի իմ նշած տեղանուներն՝ ընդհուպ մինչև այն, որ Երասխը դարձել է ինչ-որ բարբարոսսկան «Արազդայան», Զանգակատունը՝ ինչ-որ «Չանախչի» և այսպես շարունակ։


Սա հստակորեն ապացուցում է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն ուղղակի ցուցում է տվել իր քարոզչամեքենայի բոլոր միավորներին համակարգված գործել հակահայկական «տեղանվանական պատերազմի» ճակատում, ուստի ևս մեկ անգամ պետք է մի կողմ դնել պատրանքները և նաև այս տիրույթում անզուգաչափ հարվածներ հասցնել թշնամուն։


 


 


 


 

Միջազգային հանրության ուշադրությունը ոչ այնքան շեղված է, որքան այլասերված. Բաբայան
Հաջորդ նորություն next
 Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով
27.09.2023
Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով