30.09.2024
Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
12.01.2022
Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 12-ի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ: Գրիգոր Մինասյանն իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: Նա «AM» իրավաբանական ընկերության կառավարիչն է և այդ պաշտոնը ստանձնել է ընկերության հիմնադրման պահից: Նա հանդիսացել է նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիր և որպես կառավարող մասնակից 2009 թվականից ղեկավարել է այդ ընկերությունը: Գրիգոր Մինասյանը Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է։ Նա նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է: