Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հունիսի 16-17-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հունիսի 17-ին Հայաստանի արտգործնախարարությունում Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարարի հետ։ Այցի ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ արդարադատության նախարարի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։