21.06.2025
ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում` Արցախում, խախտումներ չեն արձանագրվել
14.06.2022
ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում` Արցախում, խախտումներ չեն արձանագրվել

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: