6.05.2025
Transavia ավիաընկերությունը գործարկել է Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթերը
prev Նախորդ նորություն

Պատերազմը չի ավարտվել. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» նախաձեռնությանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.


"Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:


Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում ու պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ Սա է ՀայաՔվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության հիմնարար կետերից մեկը։


Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները, հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը՝ Արցախն ազատ և անկախ տեսնելու հարցում։"


 


 


 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրենին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան