Առնո Բաբաջանյան համերգասրահում համերգով հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Գոհար Հակոբյանը (Բելառուս)։ Համերգը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 19:00: Կոնցերտմայստեր՝ դաշնակահար, Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյան։Համերգին կհնչեն՝ Բախի, Հենդելի, Բելինիի, Պուչինիի, Ռոսսինիի, Դոնիցետտիի, Գունոյի, Պուլենկի, Դելիբի, Ա.Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։