2.10.2024
Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով
16.02.2022
Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր COVID-19-ի իմ թեստը դրական է եղել։ Բարեբախտաբար, հիվանդությունը թեթև է։ Ես կշարունակեմ աշխատել հեռավար` առանց ընդհատումների»,- գրել է նա Twitter-ում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 5-ին հայտարարել է, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով։ Ավելի ուշ նախագահը հայտնել է, որ շարունակում է հեռավար աշխատել, քանի որ բժիշկները հաստատել են հիվանդության թեթև ընթացքը։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը փետրվարի 3-ին Կիև կատարած այցի ժամանակ ուղեկցել է Թուրքիայի ղեկավարին, ասել է, որ ինքը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։ Անցյալ շաբաթ Թուրքիայի ղեկավարը հայտարարեց իր ապաքինման մասին, իսկ փետրվարի 14-ից 15-ը այցով մեկնել էր ԱՄԷ։