8.04.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց հուսախաբությամբ. Վարդան Օսկանյան
prev Նախորդ նորություն

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, սակայն հանդիպման ժամկետները հայտնի չեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:


«Այցի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների միջև բանակցություններ են ընթանում, հնարավոր է՝ որոշ մանրամասներ պարզվեն Ռուսաստան Թուրքիայի ԱԳ նախարարի նախատեսվող այցի ընթացքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ բանակցությունները տեղի ունենան Ռուսաստանում, աղբյուրը նշել է, որ «նման տարբերակը չի բացառվում»: Նա պարզաբանել է, որ ամեն ինչ կախված է երկու նախագահների ժամանակացույցից։


 


 

Ծրագրեր են մշակվում ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը