Երևանի քաղաքապետարանն ապրիլի 8-ին, ժամը 10։00-ին, հրավիրում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածք՝ մասնակցելու ծառատունկի։ «Նպատակն է՝ հիմնել Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ։ Աշխատանքների ընթացքում ձեզ կօգնեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, կտրամադրվեն անհրաժեշտ պարագաները: Միասին մաքրենք և կանաչապատենք Երևանը»,- ասված է հաղորդագրության մեջ։