Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ «Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին... Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է նա։ Նշենք, որ այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 16-ի: