ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր եւ հրթիռներ է փոխանցել: ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտարարել է, որ լուրը իրականությանը չի համապատասխանում: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ինչ-որ անանուն աղբյուրների, գրել էին, թե հոկտեմբերին Իրանը գաղտնի կերպով իրանական արտադրության 600 հրթիռ և հակատանկային հրթիռային համակարգեր է ուղարկել Հայաստան։