12.10.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն հրապարակել է տեսանյու, որը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռեւս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում եւ մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:


Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արեւելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, եւ որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»:


Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները:


 


 

Չի կարող լինել կարգավորում, քանի դեռ չի բացվել Լաչինի միջանցքը. «Հայաստան» խմբակցություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ