Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ցավակցել է պայթյունի զոհերի հարազատներին. "Մեր սրտագին ցավակցությունն ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի զոհերի բոլոր հարազատներին ու մտերիմներին։ Խորապես ցավում ենք և բոլոր վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում"։ Այս պահի դրությամբ փրկարարները հայտնաբերել են 6 քաղաքացու դի, տասնյակից ավելին դեռ անհետ կորած են: