17.06.2025
Փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով ոստիկաններ բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին
prev Նախորդ նորություն

Իշխանյանը կարեւորել է հրատապ հարցերի օրակարգով ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը

Օգոստոսի 17-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահը ընդունել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:


Կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:


Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման եւ արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։


Դավիթ Իշխանյանը կարեւորել է հրատապ հարցերի օրակարգով ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը:


Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների, ինչպես նաեւ հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին