27.11.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Շիրակի մարզում վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը. մեկը ծայրահեղ ծանր է

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը: 


ԱՆ-ից հայտնում են, որ 1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:


2 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:


1 տուժած «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:


1 տուժած«Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:


1 տուժած «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր: