28.11.2024
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել
prev Նախորդ նորություն

Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը:


Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ խնդրում ենք.


*նախարարություն ներկայանալ՝ նախօրոք ունենալով պատրաստի դիմում


*դիմումի մեջ լրացնել բոլոր պարտադիր պահանջները ( անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը)


*դիմումին կցել դիմումատուի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենը


*դիմումը հանձնելուց հետո սպասել նախարարության կողմից հեռախոսազանգի


*յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել միայն մեկ դիմում՝ նշելով ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը)


*դիմում ներկայացնելուց հետո կրկնակի դիմում չներկայացնել


*դիմում ներկայացնել սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում:


Դիմումի օրինակելի ձևը ներկայացվում է ստորև (դիմումը կարող է ներկայացվել ձեռագիր տարբերակով, սովորական թղթի վրա՝ պահպանելով նախարարության կողմից մշակված դիմումի ձևում առկա պահանջները):


Հուսով ենք ըմբռնումով կմոտենաք ստեղծված իրավիճակին: