ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Անկախության հռչակագրին. "31 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին և ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին:Այն սկիզբ դրեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին և դարձավ պետականության վերականգնման կարևոր խորհրդանիշ":