Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը. ովքե՞ր են ֆավորիտները
Այսօրվանից մեկնարկում է նախընտրական քարոզչությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ արդեն սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեն ընտրելու Երևանի նոր ավագանի:
Երևանի համար պայքարելու է 14 ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք: Հիմնական պայքարը, սակայն ընթանալու է երեքի միջև՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց» և «Ապրելու երկիր» կուսակցությունների միջև: Այլ կերպ ասած, այս պահի դրությամբ ֆավորիտներն են իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նախարար աշխատած Մանե Թանդիլյանը:
ՔՊ-ի, այսինքն՝ Տիգրան Ավինյանի կարգախոսն է «Ասեք, կանենք»: Հենց այս կարգախոսով է նա հանդիպելու երևանցիների հետ, ներկայացնելու սեփական ծրագրերն ու, ըստ էության, համոզելու, որ նորից իր ուժին ձայն տան և իր թիմը պահպանի Երևանի կառավարման ղեկը:
«Ապրելու երկիրը» հանդես է գալիս «Փոխենք ապագան» կարգախոսով: Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել էր նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է «Ապահով Երևան» «Առողջ Երևան» «Խելացի Երևան», «Կանաչ Երևան» «Հասանելի Երևան» «Հին ու նոր Երևան», «Հոգատար Երևան» «Բարեկարգ Երևան» դրույթներից, որոնցում մանրամասն ներկայացված են կուսակցության առարկայական առաջարկները, դրանց շահառուներն ու նախագծերի նախնական հաշվարկները։
Ի դեպ, հիշեցնենք, որ վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անձամբ մասնակցելու է քարոզարշավին:
Սպասենք քաղաքական ուժերի մեկնարկին: